Լուրեր
Ես ձեր արյան հիշողությունն եմ փնտրում. Մարգարիտ Եսայան
05.02.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ձեր արյան հիշողությունն եմ փնտրում
106 տարի առաջ, Հայոց Ցեղասպանություն...Պատմական հայրենիքի կորուստ, գաղթ, Դեր-Զորի անապատներ, մտավորականության գլխատում, արյան գետեր, մի ամբողջ ժողովրդի կոտորած ամբողջ աշխարհի աչքի առաջ, եւ լուռ համաձայնությամբ...Հիշո՞ւմ եք․․հա, հիշում եք․․․Մինչեւ ե՞րբ եք հիշելու․․․Չգիտեմ, շուտով կմոռանաք, շուտով, երբ աքաղաղը չի հասցնի երեք անգամ կանչել․․․
Մեր օրեր՝ մի ամբողջ ժողովրդի կոտորած, մի նոր կոտորածի նախերգանք, կոտորված բանակ, Արցախ, Սյունիք, հայրենիքի կորուստ Արցախում, ՀՀ հարավում, արտագաղթ դեպի անհայտություն․․Հիշո՞ւմ եք, հա, հիշում եք, որովհետեւ դեռ սրա մեջ ենք, դեռ այդ կոտորածի նախերգանքի վերջին ելեւէջները չեն լռել, չեն լռելու, ավելի հուժկու են դառնալու․․․․։
Գիտե՞ք, ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ այսօրվա թուրքական իշխանությունը ավանակի պես ականջը կախ անելու է այն ամենը ինչ ուզելու է Էրդողանը․․Իսկ սրա ուզածը մեկ բան է՝ մոռանում եք ցեղասպանություն բառը, մոռանում եք, որ ունեք Սփյուռք, մոռանում եք այդ Սփյուռքի պահանջատիրությունը․․․Եվ ձայներդ կտրած սպասարկուի պես աշխատելու եք հանուն պանթուրքիզմի, նարգիլե եք վառելու, թեյ եք լցնելու մեզ համար, համալրելու եք մեր հարճերի բանակը, մեր նամազի խալիներն եք մաքրելու եւ փռելու ամեն թուրքի ոտքի տակ, նաեւ էն խալիները, որ Շուշիից չփրկեցիք․․․․
Սա է, իրականությունը, բացատրեցի հանրամատչելի լեզվով․․Հասկացեք․․Հասկացեք․․․Հասկացեք․․․Արյան գենետիկ հիշողությունը չի մեռնում, արթնացրեք ձեր արյան հայկական բջջիջները, եթե դրանք կան ձեր արյան մեջ․․․․Սթափվեք․․․Իսկ կսթափվեք միայն այն ժամանակ, երբ մի կողմ կթողնեք անձնական շահը, նախկինների եւ ձեզանից տարբերվողների հանդեպ ատելությունը, երբ կհասկանաք, որ մեր երկրում, հիմա, էս պահին, 21-րդ դարի էս աղմուկի մեջ իշխանության ղեկը գրավել է թուրքական ծագման ուսապարկերի խումբը եւ անասելի արագությամբ մեր երկիրը, բոլոր հայերին ամբողջ աշխարհում տանում է դեպի մի նոր Ցեղասպանություն, ավելի դաժան, քանի որ այդ բանն անում է ձեր բոլորի, մեր բոլորի լուռ համաձայնությամբ․․․
Ի դեպ, Էրդողնի վերը նշված բոլոր պահանջները սրանք կատարելու են․․Ապրիլի 24-ը մոտ է, կտեսնեք, թե սրանք կգնա՞ն հարգելու
Ցեղասպանության զոհերի հիշատակը, ոնց կգնան, ոնց կհարգեն․․Բաց աչքերով ապրեք, ախր մեղք եք, ախր շատ եք մեղք․․․»: