Լուրեր

Ինչու այդքան ռումբեր ընկան Արցախի, մեր բանակի, զինվորի վրա. Մարգարիտ Եսայան

04.02.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ասում է, իսկ ինչու մի ռումբ չի ընկել Քոչարյանի տան վրա․․.Այ տնաքանդներ, իսկ ինչու այդքան ռումբեր ընկան Արցախի, մեր բանակի, զինվորի վրա, էդ ինչու էր երկինքը այդքան բաց, էդ ոնց եղավ, որ ձեր գլուխներին մի-մի ռումբ չընկավ, երբ Ստեփանակերտում չայ էիք խմում եւ Արցախի վաճառքով էիք զբաղված․․․
 
Էդ ինչու ձեր կրունկի տակի ծախու գեներալների մեքենաների մի-մի ռումբ չընկավ, երբ բունկերից-բունկեր էին վազում...
 
Էդ ինչու մինչեւ այսօր պատասխան չեք տվել հազարավոր հայերի տների ավերածությունների, վառված
տների, անօթեւան մնացած արցախցիների, սյունեցիների եւ՝ առհասարակ, էդ ինչու մի-մի ռումբ չի պայթում ձեր էդ լպիրշ ուղեղներում․․․»:

← Վերադառնալ ցուցակին