Լուրեր

Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը.Արմեն Աշոտյան

03.02.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարաություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:
 
Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.
 
ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:
բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:
գ. Միչև հիմա արտասվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:
դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկյաի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգոււթյուններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:
Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:
 
Ի տարբերություն դավադիր պատերազմի "կնքահայր" դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:
Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.
 
1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:
 
2. Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:
 
3. Նույն ”Պատրոն Դավիթի” գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:
 
4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է “մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն” թեզերի շրջանակներում:
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:
 
Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.
 
1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգաահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):
2. Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու "փոխանցումներով" և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:
 
 
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանyը Էդմոն Մարուքանին»:
146021268_10223983935004349_4026902246821389662_o
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին