Լուրեր
Երազանքի՞ց եք խոսում, այ երկիր ծախածներ. Մարգարիտ Եսայան
01.02.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երազանքի՞ց եք խոսում, այ երկիր ծախածներ․․․․
Ազգային Ժողովը լսումներ է հրավիրել «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: Այսօր, հիմա․․․․։Չեմ կատակում, լրիվ լուրջ։
Լո՞ւրջ․․․․Էս էլ սրանց հերթական թամաշան է, լավ է, լսումների բացումը թուրքական մուղամով չարեցին․․Անվտանգո՞ւթյուն, զարգացո՞ւմ, գիտությո՞ւն․․․․Դո՞ւք եք ասում․․․Երկրի անվտանգությունը խաթարողնե՞րդ, դու՞ք, որ կայացած բոլոր անվտանգային համակարգերը քանդեցիք եւ կամ տվեցիք թուրքին ու ռուսի՞ն․․Դո՞ւք, որ երկրի անվտանգության գոտի ազատագրված տարածքները, մի բան էլ ավելին՝ բացեցիք թուրք-ադրբեջանական ոհմակի առաջ․ դո՞ւք, որ ներսից քանդեցիք հայոց բանակը, դո՞ւք, որ ներսից քանդեցիք բոլոր կայացած համակարգերը․․․Դե, հերիք եղավ, բոլ եղավ, զզվելի եք ցմրուր․․․Գոնե մի քիչ ամոթ չունեք․․․Ի՞Նչ ամոթ, միամիտ բաներ են դրանք․․Դուք ձեր խղճուկ կյանքերի ընթացքում մեկ բան եք լավ սերտել, մեկ դաս՝ պոպուլիզմի դասը եւ այսօր, երկրի Ազգային Ժողովի դահլիճը դարձրել եք պոպուլիզմի թատերաբեմ․․․Դուք բոլորդ պուճուրիկ պոպուլիստ-նիկոլիկներ եք․․Անդեմ, անդիմագիծ, անհետագիծ․․․Երազա՞նքից եք խոսում, այ երկիր ծախածներ, այ՝ հայի երազանքը ծախածներ․․․
Երազա՞նք․․Այո, մեր երկիրը ուներ եւ ունի երազանք, բայց դուք դրա հետ ի՞նչ կապ ունենք․․Ձեր միակ կապը եղավ այն, որ այդ երազանքը քանդեցիք, եւ հիմա մեր երկիրը ամեն ինչ պետք է սկսի նորից։Ու, կսկսենք, իսկ դուք այդ ժամանակ կլինեք բանտերում...Դուք մեր ազգային երազանքի քանդողները եղա ք եւ այդպիսին կմնաք պատմության մեջ․․․Ընդմիշտ․․․
Առաջարկում եմ ադրբեջանին, իր մոտ պահող բոլոր հայ գերիներին ետ վերադարձնի սրանց դիմաց՝ ԱԺ-ում այսօր բոլոր ճամարտակողներին իրենց նիկոլի հետ, փաթեթով կհանձնենք, թող տանեն եւ ադրբեջանի ազգային հերոս օծեն, իսկ մեր լույս տղերքին թող վերադարձնեն․․ պոպուլիստ-նիկոլիկները իրենց նիկոլի հետ թող գնան եւ իրենց քիրվաների հետ մուղամով կառուցեն իրենց թրքահոտ երազանքը․․
Մեզնից , մեր երկրից, մեր ժողովրդից հեռու...Հեռուււււ...»: