Լուրեր
Զինվորը պետք է գծի երկրի սահմանը, հայրենիքը զինվորն է պահում. Մարգարիտ Եսայան
28.01.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավոր տոնդ, Հայոց անպարտ Բանակ
1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը` ազգային բանակ ստեղծելու որոշումը: Մինչ այդ, 1991-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Այսօրվա պես պարզ հիշում եմ Վազգեն Սարգսյանի կոչը , հեռուստաէկրանների առջեւ քարացել էինք․․․Մահապարտնե՞ր․․․Պատերազմը սկսվել էր եւ չէր ավարտվում․․Տղերքը կռվում էին, Շուշին էին ազատագրում, երկիրն ու հայրենիքն էին մաքրում թուրքից...։Սասունցի Դավթի պես ոչ թե ամիսներով, այլ՝ ժամերով էր հզորանում եւ մեծանում հայկական բանակը․․
Հիմա մեր բանակը 29 տարեկան հասուն կառույց է...
Վերջին պատերազմում հայոց բանակին հարվածեցին թիկունքից, հարվածեցին ներսից․․․։Բանակում չծառայած, վառոդի հոտը երբեք չզգացած, ընկեր ու եղբայր հողին չհանձնած, արյամբ հողը չազատագրած, անհայրենիք բ-ի տղերքը... Արցախի տեղը չգիտեին եւ այդպես էլ չիմացան...Արցախ գնացին որպես գործուղում, դրա դիմաց պետական բյուջեից փող ստանալու համար կռիվ տալով․․․Էդ անհայրենիքները թիկունքից հարվածեցին կայացած մեր առաջնեկին, տարածաշրջանում ամենակազմակերպված, ուժեղ եւ խելացի բանակին...Մեր ամենասիրելի զավակին․․․
Վիրավոր ու դավաճանված, բայց Հայոց Բանակը մնաց կանգուն...Հզորանալու է, անպայման հզորանալու է...։
Եռաբլուրը դա է պահանջում։
Եռաբլուրի բանակը վրեժ է պահանջում։ Ու Սպարապետը տղերքի կողքին է։ Վազգեն Սարգսյանը տղերքին մենակ չի թողնելու, Սպարապետը երբեք մահապարտներին մենակ չթողեց։ Հայոց Բանակը նորից ծառս է լինելու...։
Սպարապետի կոչին՝ Ի Զեն, կարձագանքեն նոր տղերք, նոր զինվորներ, նոր մահապարտներ, եւ կրկին կազատագրեն Արցախը, Շուշին եւ կմաքրեն երկրի սահմանները դրսի եւ երկիրը՝ ներսի թուրքերից։
Կազատագրեն, քանի որ Հայոց Բանակի ոգին անպարտ է․․․
Մի անգամ Վազգեն Սարգսյանն ասաց․«Այս երկիրը անտրամաբանական սիրո եւ անտրամաբանական ատելության երկիր է...»։
Նորից գալու է/գալիս է արդեն/ ժամանակը, որ այդ անտրամաբանական սիրո եւ անտրամաբանական ատելության ուժով բանակը ոտքի կանգնի , ամոքի վերքերը եւ առաջ գնա․․․Զինվորը պետք է գծի երկրի սահմանը, հայրենիքը զինվորն է պահում...Մնացած ամեն ինչը տափակ քաղաքականություն է...
Շնորհավոր Տոնդ, Հայոց անպարտ Բանակ․․․»: