Լուրեր

Տոնդ շնորհավոր՝ հայոց հաղթանակած զինվոր. Հովհաննես Սահակյան

28.01.2021

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
 
Այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին,ովքեր իրենց կյանքը չխնայելով կռվել են հանուն մեր պետության ու պետականության, կռվել ու նահատակվել են հերոսաբար։
Հիմա,առավել քան երբեք բոլորիս պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև:
 
Տղե’րք, Դուք հաղթել եք, հաղթել եք թուրքին, հաղթել եք հայի տականքին։ Վստահ եմ՝ նորից ունենալու ենք հաղթանակող բանակ և ուժեղ պետություն։
 
Տոնդ շնորհավոր՝ հայոց հաղթանակած զինվոր»։

← Վերադառնալ ցուցակին