Լուրեր

Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային. Աշոտյան

28.01.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային։
 
Իրանի ԱԳՆ Զարիֆի՝ սրիկային ուղղված խոսքերը, թե իբր Իրանում նրան շատ են հարգում «խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցնելու համար» արեւելյան դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում են խղճահարություն եւ քամահրանք։
 
Վստահ եմ, որ Թեհրանում ոչ ոք չէր ցանկանա նման «գնահատական» լսել Հայաստանից, օրինակ, իրանա-իսրայելական հակամարտության մեջ Իրանի հիպոթետիկ պարտության դեպքում»։

← Վերադառնալ ցուցակին