Լուրեր

Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

25.01.2021

Պատերազմը տեսանելի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 
«Պատերազմը հասունացրել է, պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը», – ասաց նա։
 
Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի միտունավոր քանդում էր բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային։
 
«Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում չէր դատապարտել Թուրքիային, որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիայի հասցեին, նա չէր խոսում ցեղասպանության մասին տարբեր ամբիոներից», – ասաց ՀՀԿ-ականը։
 
henaran.am
 

← Վերադառնալ ցուցակին