Լուրեր

Դավաճանի, երկիրը վաճառած, նվիրած մարդու հետ մենք որևէ ճանապարհ չենք անցնի, ընտրությունների չենք մասնակցի․ Կարինե Աճեմյան

23.01.2021

MegaNews.am-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր ոստիկանությունում ներքին, փակ ժողով է եղել, որի ընթացքում իրավապահներին ասվել է՝ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, պատրաստվե՛ք ընտրությունների։ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ Փաշինյանի մասնակցությամբ, նշեց՝ այն օրվանից, երբ Փաշինյանը նման հայտարարություն է արել, ՀՀԿ-ն հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումը։ «Մենք առաջին հերթին ամենակարևոր խնդիրն այսօր համարում ենք Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո ամեն ինչ հնարավոր է քննարկել առանց իրեն։ Մենք որևէ դեպքում իր հետ ճանապարհ չունենք անցնելու կամ ընտրություններ մասնակցելու որևէ ցանկություն կամ նպատակ, քանի որ դա անհնար ենք համարում։ Մենք նրա հետ որևէ ճանապարհ չենք անցնի, և համարում ենք՝ որևէ ուժ, որը դա կանի, խաչ կքաշի կիր հետագա քաղաքական ճակատագրի վրա, քանի որ Փաշինյանի հետ որևէ բան քննարկողը լեգիտիմացնում է նրա՝ այդ պաշտոնում գտնվելը», — նշեց Կարինե Աճեմյանը՝ շեշտելով՝ Փաշինյանի՝ վարչապետ լինելու օրոք անցկացնել ընտրություններ և ակնկալել, որ դրանք կլինեն արդար ու թափանցիկ, պարզապես անհնար է։

 
Կարինե Աճեմյանը նշեց՝ Փաշինյանը գրանցել է ամենաաննախադեպ երևույթը․ մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց, մարդկանց հայրենազրկելուց, կյանքից զրկելուց հետո, ՀՀ վարկանիշը ողջ աշխարհում վարկաբեկելուց հետո, որքան էլ աբսուրդ է, այնուամենայնիվ, հիմա էլ ջանում է, ավելին՝ հնարավոր է համարում փորձել մնալ իշխանության ղեկին։ «Դավաճանի, երկիրը վաճառածի, նվիրածի, երկիրն այս վիճակին հասցրածի հետ մենք որևէ ճանապարհ չենք անցնի ու որևէ բան չենք քննարկի։ Եթե մենք իր հետ որևէ բան քննարկենք հիմա, նշանակում է՝ մեր նախկին ասածները կհամարենք ոչ ակտուալ։ Ես պիտի մի բան էլ շեշտեմ․ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է եղել, որն առաջին օրվանից էլ դեմ է քվեարկել, դեմ է խոսել, հասարակությանը զգուշացրել է բոլոր այն արվավիրքների մասին, որոնք կարող էին սպառնալ մեր ժողովրդին։ Ցավոք, դրանք իրականություն դարձան։ Այսքանից հետո միակ բանը, որը կարող ենք պահանջել, ամեն գնով իրեն այդ պաշտոնից հեռացնելն է, քանի որ ինքն ու իր ուժը զավթել են իշխանությունը՝ հակասահմանադրական ճանապարհով գրավելով», — նշեց Կարինե Աճեմյանհը՝ ընդգծելով՝ ակնհայտ է՝ Փաշինյանը ծրագիր է ունեցել, որը իրականացնում ։։ «Աստված չանի, որ Փաշինյանն իր ծրագիրը հասցնի իր ավարտին, քանի որ արդեն իսկ մեր պետությունը վտանգված է։ Նրա պես դավաճանը, պետական հանցագործն իշխանության ղեկին մնալու իրավունք չունի։ Նա պիտի ձերբակալվեր, պատասխանատվություն ու պատիժ կրեր», — նշեց Կարինե Աճեմյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի կողմից բացահայտ ցինիզմ է՝ շարունակել ղեկավարել մեր երկիրը և խոսել ընտրությունների մասին։
 
Հասմիկ Սարգսյան
 
meganews.am

← Վերադառնալ ցուցակին