Լուրեր

Շուռնուխի այն 11 տունը, որ հանձնվել է, Բաքվո՞ւմ են քվեարկելու այդ մարդիկ. Հայկ Մամիջանյան

22.01.2021

Ինչպես եք պատկերացնում արտահերթ ընտրությունները, ասենք Շուռնուխի այն 11 տունը, որ հանձնվել է, Բաքվո՞ւմ են քվեարկելու այդ մարդիկ: Այս մասին քիչ առաջ ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների հետ կապված հարցին։

 
«Կամ այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են Ազգային ժողով, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու: Կամ ո՞նց եք պատկերացնում քաղաքական բանավեճը. Ես պետք է գամ, նստեմ իրենց որեւէ պատգամավորության թեկնածուի առջեւ, բաժակով ջուրը շփեմ վրան, ասեմ դավաճանի աջակից ես ու գնա՞մ: Դու չես կարող դավաճանի հետ նստել, ով  փորձում է օգտագործել բոլոր լծակները՝ պետական, քրեական, բիզնես, որպեսզի ճնշի ընդդիմադիրներին, էս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրության ենք գնում»,- նշեց Մամիջանյանը։
 
 
«ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, եւ այս պահին միակ իրական քաղաքական օրակարգը Փաշինյանի  հրաժարականի պահանջն է եւ ժամանակավոր կառավարության ստեղծումը»,- հավելեց նա։
 
Հիշեցնենք, որ ԱԺ շենքի դիմաց ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հերթական բողոքի ակցիան են իրականացնում։ Բանն այն է, որ այսօր ժամը 12։00-ից արտահերթ նիստ է՝ ԲԴԽ անդամների թեկնածության համար։
 
Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» ներկայացրել է երկու թեկնածու՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ գործող պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանի օգնությամբ փորձում է դատական իշխանությունը ևս իրենով անել։
 
Կարեն Մարտիրոսյան
hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին