Լուրեր

Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել. Արտակ Զաքարյան

21.01.2021

 ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

 
«1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ
 
Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել:
Արցախյան առաջին պատերազմում մենք աննախադեպ հաղթանակ արձանագրեցինք՝ ի հաշիվ մեր կռվող տղաների արիության, մեր ժողովրդի միասնականության ու տոկունության, մեր ռազմա-քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության:
Առաջին պատերազմում նշանակալի էր նաև Ռուսաստանի բարյացկամ վերաբերմունքը մեր ազատամարտի նկատմամաբ, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի պրոթուրքական քաղաքականությունն էր»:

← Վերադառնալ ցուցակին