Լուրեր

Գործակալական ցանցը կամաց-կամաց բացահայտվում է. Մարգարիտ Եսայան

17.01.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում   գրել է.

«Իշխանությունը մեր երկրում զավթած գործակալական ցանցը կամաց-կամաց բացահայտվում է, հրապարակվում են անհերքելի փաստեր,  հրապարակվում են անուններ,  որոնք այսօր ՀՀ իշխանության ամենավերին օղակներում են նստած,  հրապարակվում է անհերքելին եւ Միրզոյան Արարատի եւ մյուսների, վստահ եմ, անունների այս շքերթը երկար է եւ  էլի հրապարակումներ կլինեն․․Միքայել Մինասյանը   կոնկրետ, փաստարկված բացահայտումներ է  ներկայացնում․․Ու ես մտածում եմ, լավ, ուրիշ ի՞նչ պետք է լինի, ուրիշ ի՞նչ պետք է իմանա էս ժողովուրդը, էս հասարակությունը, որ արթնանա,   , որ ոտքի կանգնի, որ խելքը գլուխը հավաքի․․․

Երկիրը թուրքի առաջ  ներսի թուրքական գործակաները բացեցին 2018-ից, հազարավոր հայ զինվորի, հայ մարդու  մահերը, հազարավոր հայ ընտանիքների ողբերգությունը, հազարավոր հայ մարդկանց  հոգեկան   ցնցումները, երկրի անպաշտպանությունը, բանակի քարուքանդ  անելը․․Էլ ի՞նչ պետք է լինի, հայ ժողովուրդ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, որ  վերջապես արթնանանք, հուժկու հարված հասցնենք  ներսի եւ դրսի թուրքին եւ վերականգնեք մեր ազգային արժանապատվությունը, փորձենք վերականգնել․․Վստահ եմ՝ կհաջողենք․․․Էս ինչ համազգային լեթարգիական քուն են շաղ տվել մեր գլխին․․․

Եվ ՝ամենակարեւորը՝ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են, ովքեր դեռ կանգնած են ՀՀ-ում իշխանությունը զավթած թուրքական գործակալների կողքին, ովքեր դեռ ծառայում են դրանց, բոլորը հավասարապես  մեղավոր են եւ պատասխան են տալու , բոլորը , բոլորը, ոչ մեկիդ մտքով չանցնի, թե  մոռացվելու եք․․․Նրանք  բացահայտված գործակալներ են, իսկ ձեր նմանները՝ գործակալներին աջակցողներ․․․Ուրեմն՝  նույնքան թշնամի․․․․․

Սթափվեք․․․․»:

 

← Վերադառնալ ցուցակին