Լուրեր

Երկրին պարտավոր ենք վերադարձնել արժանապատվությունը եւ անվտանգությունը. Մարգարիտ Եսայան

12.01.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երկրին պարտավոր ենք վերադարձնել արժանապատվությունը եւ անվտանգությունը
 
Հայաստանի Հանրապետությունը երեք առաջնորդ է ունեցել, երեք նախագահ, որոնցից ոչ մեկի պաշտոնավարման տարիներին ինձ երբեք չեմ զգացել նվաստացած, չեմ զգացել ամոթ, երբ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է իմ երկիրը, որեւէ հանդիպման է մասնակցել, որեւէ միջազգային կառույցում ելույթ է ունեցել․․․Երբեք չեմ ամաչել, քանզի ի պատիվ երեքի էլ, նրանցից յուրաքանչյուրը կարողացել է ներկայացրել իմ պետության, իմ երկրի, իմ հայրենիքի շահը եւ ներկայացրել է արժանապատվությամբ․․Ի պատիվ երեքի, Արցախի հարցում ապահով եմ զգացել։
 
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան-Նախագահ ընտրվեց համակարգի փլուզումից հետո, ոչ հեշտ եւ անկանխատեսելի ժամանակ, Արցախի խնդիրը կախված էր օդում եւ լուծում էր պահանջում։ Երբ ընտրվեց ՀՀ նախագահ, եւ մենք, չունենալով կազմավորված բանակ,/հընթացս կազմավորելով/ չունենալով հզոր տնտեսություն, կարողացանք հաղթել մեզ պարտադրված պատերազմը։Ես հպարտ էի, արժանապատվության երկիր էինք, հաղթած երկիր։ Ես չեմ ընտրել նրան/մի առիթով գրել եմ/, բայց ընդունում էի նրան որպես իմ երկրի նախագահ, իր ասպետական պահվածքի, խելքի, մտավորական լինելու պատճառով․․․Ու երբ Տեր-Պետրոսյանը Մոսկվայում ելցինի հետ ստորագրեց հայտնի համաձայնագիրը, հատուկ հիացած չէի, բայց եւ հպարտացա, որքան արժանապատիվ է նրա կեցվածքը․․․
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- Շատ բարդ ժամանակ դարձավ նախագահ, եւ ես, որ այդ տարիներին մոլորվել էի ներքաղաքական խժդժություններից, հասկացա, թե ինչ ճիշտ էր Քոչարյանի ընտրությունը։ Երկրի տնտեսությունը կամաց-կամաց շնչեց, արտադրությունը սկսեց աշխատել եւ քաղաքները եւ գյուղերը կենդանություն ստացան, ես ուրախ էի, թոթափում էինք պատերազմի աղետը եւ կենդանություն էր մտնում երկիր։ Ու, երբ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց նրա հայտնի ելույթը, որպես քաղաքացի գոհ էի, եւ հպարտ...
 
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվեց դարձյալ շատ բարդ ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական լարվածության պահին։ Ու երբ միջազգային հարթակներում տեսա ու լսեցի նրա խոսքը, կեցվածքը, երբ պատիվ ունեցա որոշ այցեր լուսաբանել, հարցազրույցներ անել, հասկացա, որ մեր երկիրը ունի լայնախոհ ղեկավար, որի յուրաքանչյուր քայլը հանուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգությանն է, երբ տեսա, թե ինչպես նրա ղեկավարած կուսակցությունը դարձավ մերան եւ համախմբեց եւ կոնսոլիդացրեց ներքաղաքական կյանքը այդ դժնդակ օրերից հետո, հպարտությունս մեծ էր։Երբ Հայոց Բանակի հանդեպ հոգատարությունը տեսա, զինվորի հանդեպ սերը, որպես ՀՀ քաղաքացի ավելի անվտանգ զգացի։Երբ ԵԽԽՎ հայտնի նիստում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակի հարցին, տվեց արժանապատիվ պատասխան, ներկայացվեց որպես հավասարակշռված, սառնասիրտ պետական-քաղաքական գործիչ, հիշում եմ արձագանքները՝ ազգովի լցվեցինք արժանապատվությամբ եւ, իրականում հպարտ ազգ էինք։
Մարգարիտ Եսայան
 
Հ․Գ․Ու հիմա, լուսանցքից դուրս երկու խոսք ասեմ ՀՀ չորորդ նախագահի եւ վարչապետի մասին։
Ինձ համար ավելի մութ եւ վտանգավոր անձ, քան ՀՀ այսօրվա նախագահն է, չկա...Առանց մեկնաբանության...
 
ՀՀ վարչապետի աթոռը զավթածի մասին կարծիքս գիտեք, երբեք այսքան նվաստացած չի եղել Հայաստանը, երբեք, եւ ես հիմնավոր կասկածներ ու ապացուցված փաստեր ունեմ, որ այդ անձը հատուկ կոդով եկավ եւ իրականացրեց իր տերերի ծրագիրը․․․
 
Հիմա՝ հարց․․․․Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ ենք սրանց ներկայությունը հանդուրժելու․․․․
 
Երկրին պարտավոր ենք վերադարձնել արժանապատվությունը եւ անվտանգությունը, պարտավոր ենք․․․․Ի գործ...»:
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին