Լուրեր

Թուլամորթ, թողեցիր մեր հերոսներին անտեր ու անօգնական. Կարեն Ավագյան

11.01.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ արագ-արագ «գերազանցիկի» նման կատարում էիր հանձնման առաջադրանքները, առանց քննարկումների դեմարկացիա էիր անում չէիր հի՞շում մեր գերիների մասին։ 

 
Էտ պատուհաս փաստաթղթի 8-րդ կետը չէիր  տեսե՞լ, չէիր կարդացե՞լ։
Դու ավելի վատն ես, քան որևէ մեկի մտքով կարող է անցնել։ 
Մենք մտածում էինք գնացել ես նոր զիջումների մեր տղաներին ետ բերելու պայմանով։ Այնինչ ստորագրեց հերթական ազգային խայտառակությունն ու ստորացումը։ 
 
Թուլամորթ, թողեցիր մեր հերոսներին անտեր ու անօգնական։
Խոսեիր թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքների մասին, նոյեմբերի 9-ից հետո գերեվարված խաղաղ բնակչության մասին, խախտումների մասին։
Կեցվածք չունեիր, հիմա արդեն ձևականությունդ էլ է քայքայվել։ Հետ դարձի ճանապարհին էտ անիծված ձեռքով ստորագրի վերջին թուղթը՝ ազատելով Հայաստանը քո գաղջից, ազատելով քո թշվառությունից»։

← Վերադառնալ ցուցակին