Լուրեր

Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը. Աշոտյան

11.01.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը, զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:

Դնում եմ մի կողմ,  որ ստահակն իր ամբողջ խղճուկ տեսքով ու անիմաստ տեքստով մեր ազգային աղետի թշվառ մարմնավորումն էր:
 
Այո, նա քաղաքական դիակ է, և դիակ լինելով հանդերձ՝ շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Բոքսում նոկաուտից հետո մարտը չի շարունակվում: Կողմերը պատրաստվում են նոր հանդիպման: Երբ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դիակ դարձած լեշին շարունակում են տփել աշխարհի տարբեր ռինգերում, կրկին համոզվում ես, որ խաղը ծախած է և սարքած:
 
Ու դա այլևս բացառապես մեր բոլորի մեղքն է»:

← Վերադառնալ ցուցակին