Լուրեր
Իսկ հիմա տղերքին հետ բերելու անվան տակ նա թուրքին հանձնելու է նաեւ սյունյաց դարպասները. Աշոտյան
11.01.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլեւս անառարկելի է, որ անբարոյական վիժվածքը մեր գերիների, զոհված հերոսների աճյունների եւ պատանդների օպերացիան մշակել եւ իրականացնում է որպես Արցախն ու Հայաստանը թուրքերին վաճառելու գործարքի մաս։
Մեր տղաները ոչ միայն Հեյդարի, այլեւ Վովայի տղերքի պատանդներն են։
Նիկոլն ու Իլհամը նրանց միասին են պահում, տանջում եւ օգտագործում։
Նրանց պատանդառության, այսօրվա կտտանքների եւ անարգանքի հանցավոր հանցակիցը հենց թրքաբարո իմպոտենտ ստահակն է։
Հայկական հողերը թուրքին ժամանակացույցով հանձնելուց տղերքի, նրանց տառապյալ ընտանիքների ու մեր բոլորի ցավի մասին վովա-օղլին չէր մտածում, երեխայի սպանության գործով մարդասպաններին բանտիկներով Բաքու ուղարկելուց չէր հիշում։
Իսկ հիմա տղերքին հետ բերելու անվան տակ նա թուրքին հանձնելու է նաեւ սյունյաց դարպասները»։