Լուրեր
Հերթական պատգամավորն է դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից. Հովհաննես Սահակյան
10.01.2021
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական պատգամավորն է դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից։
Ես ողջունում եմ պատգամավորների այս քայլը, քանզի արարքը բնութագրում է տվյալ պատգամավորի հայրենասիրությունը, պետական մտածելակերպն ու բարձր իրավագիտակցությունը։
Որպես իրավաբան, որպես ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, կոչ եմ անում Ազգային ժողովի և հատկապես Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավաբան պատգամավորներին, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը, այս օրերին ցուցաբերել բարձր զգոնություն և իրավագիտակցություն։
Հարգելի’ իրավաբաններ,
արդյո՞ք մնում եք մի թիմում ,որտեղ կատարվում են հակաիրավական ու հակասահմանադրական բազմաթիվ գործընթացներ, թե՞ որպես իրեն հարգող իրավաբան պատրաստ եք Ձեր գործողություններով ապացուցել,որ դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք և հավատարիմ եք օրենքի տառին։
Ինչպես Մարտին Լյութերն էր ասում.«Ամեն ինչ աշխարհում հույսով է արվում»: Ես հույս ունեմ,որ նեղ աձնական և խմբակային շահերը կստորադասեք հանուն մեր պետկանության, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի»: