Լուրեր

Մութ սենյակում կատու պետք չէ փնտրել։ Սեւ կատուն հողատուի ուսերին է. Շարմազանով

10.01.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդոարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում» նշանակում է նախ եւ առաջ «թուրքական երազանքի» իրականացում՝ փոքրասիական եւ կովկասյան թուրքական պետությունների միջեւ տրանսպորտային կապ։

 
Այս «երազանքն» իրականացնելու համար ջանք չեն խնայել էնվերն ու քեմալը,
բայց դա նրանց չի հաջողվել հայ ժողովրդի ու նրա հերոս զավակների պայքարի շնորհիվ։
 
Իսկ քանի դեռ հողատուն իշխանության է, հայ ժողովրդի համար խորանալու է կապիտուլյացիան։
Քանի դեռ մենք բողոքում են ցրտից, իրարից, կուսակցություններից, հասարակության պասիվությունից, «հներից» կամ «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից։
 
Մութ սենյակում կատու պետք չէ փնտրել։ Սեւ կատուն հողատուի ուսերին է»։
 

← Վերադառնալ ցուցակին