Լուրեր

Գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհները արդեն իսկ ադրբեջանական բանակի ուղիղ նշանառության տակ են հայտնվել. Հովհաննես Սահակյան

08.01.2021

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ելքը մեկն է՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
 
Այսօր սոցցանցերով լայն տարածում ստացած՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը, որը ոչ միայն նոյեմբերի 9-ի ստորացուցիչ արձանագրության շարունակությունը կարող է դառնալ, այլ նաև Հայաստանի կործանումը։
 
Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհները արդեն իսկ ադրբեջանական բանակի ուղիղ նշանառության տակ են հայտնվել դավաճանի աթոռապաշտության պատճառով, ապա կարելի է ասել որ հունվարի 11-ը արագացնելու է այդ գործընթացը։
 
Այս ազգային աղետից փրկվելու ձևը կա։ Եթե վարչապետի աթոռից կառչած դավաճանը վստահ չէ, որ կարող է ալիևի աչքերին նայելով չստորագրել ոչ հայանպաստ որևէ փաստաթուղթ, ապա միակ և ճիշտ տարբերակը դա ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է...»:

← Վերադառնալ ցուցակին