Լուրեր

Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը. չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս. Աշոտյան

08.01.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը։
Ուշադիր նայեք նկարին, որը ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից է։
 
Չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս։
 
Կապույտով ընգծել եմ դեպի Նախիջեւան տանող առկա կոմունիկացիաները բացելու նիկոլական հանձնառությունը։
Իսկ ահա կարմիրով՝ ամենավտանգավոր պարտավորությունը, այն է՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ՆՈՐ, այսինքն՝ հատուկ տրանսպորտային կոմունիկացիա։
 
Ահա սրանք են թուրքերին տրվող միջանցնքները, մեկի փոխարեն՝ երկուսը:
 
Նորից կրկնեմ՝ ստահակը Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի»։

← Վերադառնալ ցուցակին