Լուրեր

Դու ալիեւների համար նվեր դարձար, իսկ մեր հայրենիքի համար՝ պատիժ. Շարմազանով

04.01.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Թուրքը մտնում, մեր գյուղացիներին իրենց տներից հանում է, իսկ ալիեւների դեմը ծնկի եկած հողատուն հիմար հոդվածներ է գրում։
 
Ինչքան հոդված էլ գրես, մեկ է դու պատմության աղբանոցում ես հայտնվելու՝ որպես Շուշին, Հադրութը, Արցախի մեծ մասը ալիեւներին տված , պատերազմ հրահրած ու տանուլ տված , 5.000 զոհի պատճառ դարձած եւ Հայաստանի ինքնիշխանությունը մսխած «թուրքի կամակատար»։
 
Դու ալիեւների համար նվեր դարձար, իսկ մեր հայրենիքի համար՝ պատիժ։
Դու հեռանալու ես, հաստատ»։

← Վերադառնալ ցուցակին