Լուրեր

Սա խայտառակություն է պարզապես, փորձում են ոտնձգություն անել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ. Վահրամ Բաղդասարյան

03.01.2021

Այսօր որևէ սատանայական չի կարող պառակտել մեր եկեղեցին: Այս մասին  այսօր` հունվարի 3-ին, Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգմավոր Վահրամ Բաղդասարյանը:

 
«Սա խայտառուկություն է պարզապես, փորձում են ոտնձգություն անել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց հայ ժողովուրդը գիտակցում է, որ հազարամյակներ շարունակ մեր հիմնական հենքը եղել է մեր հավատն ու եկեղեցին: Եվ այսօր որևէ սատանայական չի կարող պառակտել մեր եկեղեցին: Այսօր հավաքված մարդիկ եկել են հերթական պատարագին մասնակցել, հաղորդություն ստանալու»,- ասաց նա:
 
 Նրա խոսքով` պետության կորուստը միայն թղթով չէ, որ ստորագրում են, այլ ազգային արժեքների կորուստով և որոշ դավադիրներ փորձում են այդ ազգային արժեքները ոչնչացնել. «Առաջին մեծ հարվածը փորձում են հասցնել մեր հավատին, որը մենք թույլ չենք տա»:
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին