Լուրեր
Որքան հանդուրժենք նիկոլիզմը, այնքան տարածքներ ենք շարունակելու կորցնել. Շարմազանով
03.01.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հողատուն 100-ից ավել բնակավայր է տվել թուրքին ու այսքանից հետո դեռ զարմանում ենք, որ Որոտանն ու Շուռնուխն էլ է տալիս։
Սա դեռ վերջը չէ։
Որքան հանդուրժենք նիկոլիզմը, այնքան տարածքներ ենք շարունակելու կորցնել։
Խնդրի լուծումը ոչ Սյունիքում է եւ ոչ էլ Գեղարքունիքում։
Խնդրի լուծումը Երեւանում է։
Լուծումը հողատուի հեռացումն է»։