Լուրեր

2016-ին, այո՛, ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, դավաճան հողատու․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

29.12.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որում վերջինս Արցախի երրորդ պատերազմում պարտության համար մեղադրել էր նաև նախկին իշխանություններին։ Գրառումը՝ ստորև․

 «Հողատու ,հերիք է աննպատակ խոսես։
 
2016-ին, այո ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, իսկ քո «կիրթ ընկեր» Ալիեւը բողոքում էր, որ նրա վրա կա ճնշում ճանաչելու Արցախի անկախությունը։
 
2016-ին ընդունվեցին հայանպաստ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, իսկ 2020-ին դու ստորագրեցիր կապիտուլյացիա՝ տալով 5000 զոհ եւ Արցախի 75 տոկոսը։
 
 Այ թուրքի առաջ «կզած», այսքանից հետո դու դեռ խոսում ես...
Դավաճան հողատու»։

← Վերադառնալ ցուցակին