Լուրեր

2021-ը պարտավոր ենք դիմավորել առանց այս կլոունի. Մարգարիտ Եսայան

28.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այդ խղճուկի ոչ մի ասածը չեմ մեկնաբանելու, չեմ անդրադառնալու։ Դրան ես մեկ ասելիք ունեմ՝ հավաքվի եւ հայդե, դեպի մեկուսարան, նստիր եւ սպասիր դատավարությանը, որը ավելին է լինելու քան՝ որեւէ այլ դատավարություն, դա լինելու է դժոխային քո եւ քո շրջապատի համար, քեզ ոչ մի թուրք չի օգնելու, ոչ մեկն այս մոլորակի վրա արցունք չի թափելու ստորիդ համար․․․
 
Իսկ սրա դեմ պայքարող մարդկանց, անձերին, ուժերին, ժողովրդին եւ՝ ինձ , մեկ կոչ ունեմ՝ սթափվենք, միամիտ չլինենք, թարգենք էդ սահմանադրական ճանապարհները, թարգենք խելոք լինելը, թարգենք օրենքով առաջնորդվելը, թարգեք պարկեշտ լինելը․․․Վաղուց ժամանակ է չար լինելը, վաղուց ժամանակն է ուժ ցույց տալը, ատամ ցույց տալը, իր պես, իրեն սազական, նա նորմալ խոսքը չի հասկանալու, նա ստահակ է ցինիզմի ստորին բնազդներով․․Ուրեմն՝ միայն ուժով․․․
 
Դրան պետք է պարզապես ձեռնաշղթաներ հագցնել, երկաթե դիմակը հագցնել ու տանել․․․
 
Շատ երկար համբերեցինք․․․․
2021-ը պարտավոր ենք դիմավորել առանց այս կլոունի․․․
Հակառակ դեպքում ինքս ինձ չեմ հարգի․․.»:

← Վերադառնալ ցուցակին