Լուրեր

Ներիր, Վազգեն ջան. Մարգարիտ Եսայան

28.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վազգեն Սարգսյան ջան, մեր հպարտություն, Սպարապետ, հզորս․․․Ներիր մեզ, որ էս անասուններին հանդուրժեցինք, իշխանությունը թույլ տվեցինք խլեն եւ ահա, տես, թե ինչ եղավ․․․Չեմ դնի էն ահավոր  պատկերը իմ էջում․․Չեմ ուզում  տարածել․․․

Ներիր, Վազգեն ջան, ներիր․․․Հայաստան-Սփյուռքի առաջին համաժողովի ժամանակ, երբ  Սարդարապատի այգում ծառ էիք տնկում Կարեն Սերոբիչի հետ, ասում էիր՝  միասին էս ծիրանը կուտենք, բոլորս, միասին․․․Հետո անձրեւ եկավ, հորդառատ, լրիվ թրջվեցինք․․Սփյուռքահայերը, որ հիացած քեզ էին նայում,  ասում էին անձրեւը առատության նշան է․․Չգիտեմ․․․Էս ինչքան սրիկա աճեց մեր երկրում, երբ մենք բոլորս   Արցախ ու Հայաստան էինք շենացնում, ամեն մեկս ՝ մեր չափով, մեր տեղում․․Ներիր, Վազգեն ջան․․․մարդկանց փոխարինելու եկան ստահակները, թուրքերը, թշնամիները․․․Ես չեմ ընկճվում, թեեւ՝ սրտիցս արյուն չի  կաթում, սառել է սիրտս․․․Բայց չեմ հանդարտվի, քանի դեռ   սրանց չեմ մաքրել իմ , քո, մեր երկրից․․․Միասին, ամեն մեկս մեր տեղում․․․Դու ճիշտ էիր՝ սրանք  մյուռոնին թույն խառնեցին․․․»:

← Վերադառնալ ցուցակին