Լուրեր

Մենք բոլորս պարտք ենք ոչ միայն Արցախին, որքան պարտք ենք ինքներս մեզ. Աշոտյան

27.12.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախը. իր ժողովրդով, հոգսերով, խնդիրներով, կորսված տարածքներով, անվտանգությամբ, ապագայով, կարգավիճակով՝ ամբողջությամբ պետք է մշտապես լինի Հայաստանի քաղաքական մտքի, կյանքի, գործունեության գերագույն առաջնահերթություններից մեկը։

 
Ներկա իրավիճակը, որքան էլ ծանր լինի,  չպետք է կտրի մեր թեւերը, զրկի մեզ երազանքից, հաշտեցնի կորուստների հետ։
 
Մենք բոլորս պարտք ենք ոչ միայն Արցախին, որքան պարտք ենք ինքներս մեզ»։

← Վերադառնալ ցուցակին