Լուրեր

Գնում ես արտահերթի, որ ի՞նչ անես. Մարգարիտ Եսայան

26.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Գնում ես արտահերթի, որ ի՞նչ անես

Պարզ  թվաբանություն կա,  ու քեզ ոչ մի  արտահերթ չի փրկի։ Մեր երկրում արդեն վաղուց  դարձել ես իզգոյ, քեզ  ոչ միայն  Արցախն ու Սյունիքը չեն ընդունում, քեզ չեն  ընդունում ՀՀ բոլոր մարզերը, համայնքները, պարզ քաղաքացիները, քեզ չի ընդունում  Գիտությունների Ակադեմիայն, Երեւանի Պետական Համալսարանը, Մանկավարժականը, Վ․Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը, բժշկականի  պրոֆեսորադասախոսական  կազմի մեծամասնությունը,  բոլոր բուհերի ուսանողները,  անգամ՝ տաքսիստները․․Քեզ  չեն ընդունում  պառլամենտի երկու ընդդիմադիր ուժերը, անգամ քո խմբակցությունից  կարգին մարդիկ, քեզ տեղ-տեղ չի ընդունում  նախագահի պաշտոնին նստածը, քեզ չի ընդունում լրագրողական համայնքը իր  պայծառ եւ պրոֆեսիոնալ մասով, քեզ չի ընդունում նախկին հարեւանդ, չի ընդունում նախկին գործընկերդ, չի ընդունում նախկին ուսուցիչդ, քեզ չի ընդունում  արեւելքն ու արեւմուտքը, չի ընդունում հյուսիսը եւ հարավը, քեզ անգամ կինդ չի ընդունում․․․

Դու իզգոյ ես քո երբեմնի հայրենի  մարզում, դու անընդունելի ես  եկեղեցիների հայրերի կողմից, դու անընդունելի է ամենայն հայոց վեհափառների կողմից, քեզ չի ընդունում ոչ մի ծառ ու թուփ, չի ընդունում Արեգակը եւ չի ընդունում Լուսինը, Երկինքը քեզ  չի ընդունում, մոլորակներն անգամ իրենց  դասավորությամբ քեզ չեն ընդունում, նայիր 2021-ի բոլոր աստղագիտական  կանխատեսումները․․ Քեզ անգամ քո երեսի մորուքը չի ընդունում, գնալով ավելի է ցանցառանում․․

Ե՞ւ, ո՞վ մնաց․․

Մնաց տակի այն թերմացքը, որը դեռ կառչել է քեզ քանի դեռ նոր տերեր չեն հայտնվել․․․

Կրկնում եմ հարցս՝ արտահերթի գնում ես, որ ի՞նչ անես․․

Դու  միայն մեկ ճանապարհ ունես՝ դատարան եւ ապա՝ ցմահ ճաղավանդակ․․․երկաթե դիմակով, քանզի դեմքդ շագրենի կաշվի պես ժամ առ ժամ այլանդակվում եւ աղավաղվում է․․․

Արտահերթ մեր երկրում կլինի, բայց՝ առանց քեզ, առանց քո տակ դեռ մնացած  թերմացքի․․Հա, կլինի արտահերթ, բայց դու դրա հետ ոչ մի կապ չես ունենա,  ճաղավանդակում նստած եղունգներդ կկրծոտես եւ  ատամնացավից կոռնաս․․․․»:

← Վերադառնալ ցուցակին