Լուրեր
Այս իշխանությունը սերմանել է ատելություն. Դավիթ Հարությունյան
24.12.2020
Հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ այսօր Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած դա փաստացի տեղի է ունենում, բայց Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները։ Եվ դա չնկատել անթույլատրելի է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Այո, ՀՀԿ-ն բացառություն չէ, սխալներ գործել է, քանզի չկա իշխանություն, որ անսխալական լինի։ Եթե լինեին իշխանություններ, որոնք սխալներ թույլ չտային, նրանք երբեւէ չէին փոխվի։ ՀՀԿ-ն սխալներ ունեցել է, բայց ո՞րն է տարբերությունը ՀՀԿ-ի եւ այս իշխանության։ Կարծում եմ ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի ժողովրդավար է, ոչ, դա այդպես չէ, ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի հակված է իրավական պետություն ունենալուն, այլ այն, որ այս իշխանությունը սերմանել է ատելություն, պատմությունից հայտնի է՝ պետք է բաժանել, որպեսզի տիրես։
Կարեն Մարտիրոսյան
hraparak.am