Լուրեր
Արցախը կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա. Աշոտյան
23.12.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմից մեկ շաբաթ առաջ ստահակը դատարկաբանում էր մեր ապագայի և
Հայաստան-2050 ծրագրի մասին, որում Արցախ չկա: Դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը:
Այսօր այդ աներես դավաճանը կրկին փորձում է բարբաջել Հայաստանի ապագայի մասին, ու ես վստահ եմ, որ հիմա էլ ուշացնելու դեպքում մենք կկրոցնենք Հայաստանը:
Հայաստանի Հանրապետությունը կունենա ապագա, եթե դավաճան ստահակն օր առաջ հեռանա:
Արցախը կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա:
Հայ ժողովւրդը իր Հայրենիքում կունենա ապագա, եթե դավաան ստահակը օր առաջ հետանա:
Մեր ազգն ու երկիրն ունեն ապագա, ու այդ ապագայում Նիկոլ չկա »: