Լուրեր

Ահա թուրքահպատակ դավաճանի ողջ փիլիսոփայությունը. Արտակ Զաքարյան

22.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Տաղանդավոր դավաճանն այսօր իր ֆեյսբուքյան էջին գրել է.
 
«2018թ. հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված էլիտան փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր մինչեւ 2018թ. ունեցել են արտոնություններ, 2018թ. հետո՝ չունեն։ Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը»:
 
Ահա թուրքահպատակ դավաճանի ողջ փիլիսոփայությունը։
Այս քաղաքական ոչնչությունը չի հասկանում, որ Հայրենիքից զրկվելուց վատ բան գոյություն չունի։ Թող ես հավերժ հեռու լինեմ ցանկացած իշխանությունից, բայց իմ ժողովրդի հետ չլինեի այսպես ստորացված ու հայրենազրկված։
 
Նիկո՛լ, ո՛չ դու, ոչ էլ քո իշխանության բոսյակները՝ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։
Դու քեզ հանկարծ չնույնացնես ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը դավաճան չի։ Նրա մեջ գուցե էլի կան քեզ պես հազվագյուտ դավաճաններ, բայց ժողովուրդը դավաճան չի։
Սյունիքում, Շիրակում, Տավուշում, Երևանում դու չզգացի՞ր, որ մենակ ես մնացել։ Վաղը դու ընդհանրապես տանից դուրս գալու հնարավորություն չես ունենալու։
 
Ճամարտակելու, դավաճանությունդ կոծկելու փոխարեն հրաժարականդ պատրաստիր, այնպես, ինչպես արդեն սկսել ես քննարկել»։

← Վերադառնալ ցուցակին