Լուրեր

Ապրեն սյունեցիները, ապրի հերոս քահանա Զեյնալյանը. Մարգարիտ Եսայան

21.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այ, այդպես, ձեռքդ թող մնա օդում կախված, որ այլեւս երբեք չհամարձակվես ազգադավ ինչ-որ հայտարարություններ ստորագրել եւ երկիրը փռել թուրքի առաջ...
 
Կոտրվեր էդ ձեռքդ, վախկոտ դավաճան...դու գնալու ես, արդեն չկաս եւ միակ բանը որից վախդ ուտում է քեզ քո էդ հիմար կյանքիդ համար է...
 
Մի վախեցիր, քեզ ոչ ոք մատով չի կպնի, որովհետեւ զզվում ենք քեզնից, բայց ճաղավանդակի մեջ, բերանդ էլ երկաթյա դիմակով փակած կբերվես արդար դատաստանի եւ պատասխան կտաս բոլոր ազգադավ սրիկայություններիդ համար...
 
Ապրեն սյունեցիները, ապրի հերոս քահանա Զեյնալյանը, ապրի իրական հայ ժողովուրդը, իսկ քո թրքահպատակ բաշիբոզուկ տգետները հուսամ մի օր կհասկանան, թե ինչ էիր եւ իրենք ինչ էին՝ ոչնչություն․․․Այո, մոտ է օրը․․․
 
Հ․Գ․Հա, իսկ եթե քահանայի գլխից մեկ մազ պակասի, կսատկես անտեր շան նման...»:

← Վերադառնալ ցուցակին