Լուրեր
Նիկոլին թվում է՝ Հայաստանում բոլորն իր նման անհայրենիք ու անաստված են․ Հայկ Մամիջանյան
21.12.2020
Ո՛չ Առուշ Առուշանյանին, ո՛չ այստեղ հավաքված քաղաքացիների մեծ մասին, որոնց մի քանի անգամ բերման են ենթարկել, քրեական գործով չես վախեցնի, ո՛չ էլ էն թիկնապահներով, որ հենց այս պահին վերապատրաստում են անցնում ոստիկանության զորքերում, որպեսզի մասնակցեն ցույցերը ցրելու միջոցառումներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Մենք այսօր տեսանք, որ Փաշինյանի կուսակիցները այնքան անաստված ու սրբապիղծ մարդիկ են, որ պատրաստ են կոչ անել, գնալ եւ հաշվեհարդար տեսնել քահանայի հետ։ Մենք տեսանք, որ Նիկոլն ինչ-որ փնթի պատճառաբանություններով ուղղաթիռով տեղաշարժվում է մի կետից մյուսը։ Մենք տեսանք, որ Նիկոլն այլեւս չի ուզում առերեսվի իրականության հետ, ինքը փակվել է իր զրահապատ զոնտիկների, նոր գնած թանկ մեքենայի, ուղղաթիռի ետեւում եւ տեսնում է իր ֆեյքաՀայաստանը։ Նիկոլին թվում է, որ Հայաստանում բոլորն իր նման անհայրենիք ու անաստված են։ Հայաստանում արժանապատիվ քաղաքացիներ են ապրում։ Այստեղ, Սյունիքի զանգերի մոտի մարդիկ, ու մի քանի օր առաջ Եռաբլուրում գտնվող մարդիկ այս կամ այն ձեւով վերջապես բացատրելու են Նիկոլին, որ ինքն արժանի չէ այդ մարդկանց վարչապետը լինելու»,- նշեց Մամիջանյանը։
news.am