Լուրեր

Իմ աջակցությունն եմ հայտնում Առուշ Առուշանյանին. Դավիթ Համբարձումյան

21.12.2020

Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության համայնքների հարգելի ղեկավարներ,

Այսօր ապօրինի,առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաքապետ,մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի  բացառապես քաղաքական դրդապատճառներ:
 
Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին:
 
 
Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին:
 
Վարչախումբը պետք է հասկանա, որ ձերբակալություններով չի կարող լռեցնել արժանապատիվ հային և վայրկյան առաջ պետք է հեռանա:
 
Դավիթ Համբարձումյան

← Վերադառնալ ցուցակին