Լուրեր

Ալիևն ու էրդողանը նիկոլով փայլուն բինգո բռնեցին. Արտակ Զաքարյան

21.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Դուխով» Նիկոլի վախերը դարձել են անկառավարելի, որովհետև, արժանապատիվ մարդիկ այլևս չեն ցանկանում խաբվել։
Վախից ուղղաթիռ բարձրացավ և շրջանցեց այն մարդկանց, ում աչքերի մեջ պետք է նայեր ու «պատասխաներ» թուրքին Սյունիք մտցնելու հարցերին։ Փոխարենը, գնաց նախապես գտած մի քանի անուղեղի հետ հանդիպելու և «նոր Հայաստանի» մասին էշություններ դուրս տալու։
 
Ալիևն ու էրդողանը նիկոլով փայլուն բինգո բռնեցին։ Այսքան հիմար մարդիկ, այսքան լկտի և դավաճան կերպար, Հայաստանում դժվար էր պատկերացնել։
 
Եթե մեր երկրում կա անթասիբ, անհայրենիք ու արժանապատվություն չունեցող զանգված, դա դեռ չի նշանանակում, որ Հայաստանն արժանի է կործանման։ Նիկոլը վտանգավոր է Հայ ժողովրդի և Հայաստանի գոյության համար»։

← Վերադառնալ ցուցակին