Լուրեր
Հայաստանում մոլեգնում է թավշյա դավաճանությունն ու տեռորը. Արտակ Զաքարյան
21.12.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե Գորիսի քաղաքապետը Ադրբեջանում էլ կոչ աներ թույլ չտալ Նիկոլի մուտքը Սյունիք, թուրքերն էլ նրան կառևանգեին ու կտանեին Բաքու՝ գործ սարքելու: Որովհետև նա այսօր խանգարում է թուրքերին, իրենց գործը մինչև վերջ հասցնելուն:
Եթե Տեր Պարգև քահանան Ադրբեջանում չբարևեր Նիկոլին, երևի թե այնտեղ էլ հրահանգ ստանային, խուզարկել վերջինիս բնակարանը: Որովհետև Տեր Պարգևի նման հոգևորականները քրիստոնեական առաքինություն և հայրենասիրություն ունեն, և խանգարում են թուրքերին՝ ավարտի հասցնեն իրենց գործը:
Արժանապատվություն, կարծիք և իրավունք ունեցող մարդիկ Հայաստանում ճնշվում են այնպես, ինչպես կճնշվեին Բաքվում:
Հայաստանում մոլեգնում է թավշյա դավաճանությունն ու տեռորը»: