Լուրեր

Ինչու՞ ենք այսօր այս վիճակում. Արտակ Զաքարյան

20.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արիստոտելն ասել է «...Տգետը զարմանում է, որ իրերը այնպիսին են, ինչպիսին որ կան, և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն է. իմաստունը՝ ընդհակառակը, կզարմանար, եթե իրերը լինեին այլ կերպ, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին կա»։ 

 
Ձեր շրջապատում ուշադիր քննեք, թե ովքեր էին այն մարդիկ, ովքեր ջանասիրաբար Նիկոլ էին քարոզում։ Հետո հետաքրքրվեք այդ մարդկանց զբաղմունքով, մտածելակերպով, կենսագրությամբ, պետությանը տված օգուտով, աղանդավորական հնարավոր կապերով, արևմտյան կամ այլ կասկածելի քարոզի տակ ընկնելու հակումներով և ազգային կենսակերպով։ 
 
Պատկերն առավել քան խոսուն է ստացվելու. 
 
1. Նրանց զգալի հատվածը կամ զբաղված է հոգևորսությամբ, կամ պատկանում է ՀՀ-ում գործող որևէ աղանդի։ Տարբեր տվյալներով՝ ՀՀ ում կան շուրջ 200000 աղանդավորականներ։
2. Նիկոլականների մեծ մասն ութնամյա ոչ լրիվ, կամ լավագույն դեպքում միջակ որակներով կրթություն ստացածներ են։
3. Որոշ հատվածը եղել են գործազուրկներ կամ պարապուրդի մատնված մարդիկ։
4. Նիկոլի երկրպագուների մեջ ընդգծված տեղ են զբաղեցրել հակառուսականները, կամ արևմտյան կեղծիքով սնված մարդիկ։
5. Քիչ չեն նաև Արցախի կարևորությունը չգիտակցողները, Արցախյան հարցից «հոգնածներն» ու բանակից խուսափածները։
6. Աշխատանք ունեցող նիկոլականների մեջ գերակշռում էին առևտրականները կամ այլ փոքր բիզնեսի ներկայացուցիչները (այդ թվում՝անհատ ձեռներեցներ, տաքսիստներ, ատաղծագործներ, փականագործներ, մասնավոր փոքր գյուղատնտեսներ և այլն), որոնք բոլոր երկրներում միշտ դեմ են լինում խոշոր բիզնեսին («օլիգարխիա») ու հարկային համակարգին։
7. Նիկոլին իշխանության բերելու գործում շարժիչի դեր էին կատարել նաև սորոսական, կամ այլ օտարածին գրանտներով սնվող կազմակերպություններն ու նրանց շահառուները։
8. Իհարկե եղել են նաև միամիտ ու ազնիվ մարդիկ, ովքեր արդարացիորեն դժգոհել են ՀՀԿ կառավարումից, և հավատացել են, որ Նիկոլը ի վիճակի է «հարցեր լուծել»։ Սակայն այս մարդիկ շատ կարճ ժամանակ հետո (2019 գարնանից-2020 գարուն) հասկացել ու հրաժարվել են Նիկոլից՝ նրան համարելով խաբեբա ու դիլետանտ։
 
Այսքանից հետո, դատելով նիկոլի ընտրազանգվածից, շատերի համար պետք է, որ պարզ լինի, թե ինչու՞ ենք այսօր այս վիճակում։ Կզարմանայինք՝ եթե այլ կերպ լիներ։ 
 
Հ.Գ. 2012-2017թթ. ղեկավարել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի անդամ է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովը կազմված էր 19 պատգամավորներից։ Նրանցից յուրաքանչյուրը (բացի ինձանից) բազմակի անգամ ավելի լավ վարչապետ կլիներ, քան Նիկոլն է»։
 

← Վերադառնալ ցուցակին