Լուրեր

Սգո երթ է. Կարեն Ավագյան

18.12.2020

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սգո երթ է։
 
Բոլորս ենք սգալու։
Սգալու ենք մեր զոհված հերոսների ու կորսված հայրենիքի համար։
Սգալու ենք հազարավոր անհետ կորածների համար՝ Աստծուն խնդրելով թեթևացնել նրանց տառապանքները, ընդունել զոհողությունները։
 
Սգալու ենք հայրենիքի դեռևս շարունակվող բաժանման ցավից, մեր հերոսների անունները չիմանալու ցավից։
Սգալու ենք այս աղետը կանխելու անհաջող փորձերի համար՝ անկարող դատարակություններին մի ողջ ազգի ու երկու պետության ճակատագիր թողնելու համար։
 
Սգալու ենք, քանի որ անգամ վաղվա սուգն օգտագործելու փորձեր են լինելու։
Մենք անկեղծորեն չգնահատեցինք մեր հաղթանակներն ու հաղթածներին։
Դրա համար հիմա սգալու ենք կորստից ճգնած։
 
Հիշելու ենք գիտակցելով կորուստների անդառնալիության մասին։ Ապրելու ենք՝ փորձելով ապրեցնել։
Բայց հիմա, պայքարի ժամանակն է՝ գոյատևման ու արժանապատիվ կյանքի իրավունքը նորից վաստակելու ժամանակը»։
 
 

← Վերադառնալ ցուցակին