Լուրեր

5000 զոհերը գիշերը երազին չեն գալի՞ս, գլուխը ո՞նց է դնում բարձին. Էդուարդ Շարմազանով

18.12.2020

ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ, ՀՀԿ ան­դամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ով է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­նե­լու, քանի որ Փա­շի­նյանն ա­մեն ինչ ա­նում է, որ կա՛մ ին­քը, կա՛մ «իր մար­դը» լի­նի իշ­խա­նու­թյան, հայ­տա­րա­րելով, թե Վազգեն Մա­նու­կյա­նը չի կա­րող լի­նել ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր, քանի որ նրա շուր­ջը հա­վաք­ված մար­դիկ ընտ­րու­թյուն­ներ են կեղ­ծել, նշել է, որ եթե իրենց կառավարությունը կեղ­ծել է ընտրությունը, ապա ո՞նց է Փաշինյանը հայ­տն­վել խորհրդարա­նում։

 
«Կա­րո՞ղ է ման­կու­թյանս ե­րա­զանքն է ե­ղել, որ Փա­շի­նյա­նը ԱԺ պատ­գա­մա­վոր դառ­նա։ Եթե կեղ­ծել ենք, ին­չու՞ 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րը չի բո­ղո­քար­կել։ Հո ա­սե­լով չէ՞։ Ին­քը այդ «կեղծ­ված» խոր­հր­դա­րա­նի կող­մից չի՞ վար­չա­պետ ըն­տր­վել։ Այդ «կեղ­ծա­րար­նե­րի» 80 տոկո­սը հի­մա իր կող­քին է, թե՞ որ ի­րեն են ծա­ռա­յում, հիմ­նադ­րամ­նե­րին մուծ­վում են, ուրեմն լավն են։
 
 
Այս կար­գի բո­լոր հար­ցե­րը երկ­րոր­դա­կան են, հի­մա հիմ­նա­կան օ­րա­կար­գից չպետք է շեղվել՝ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին և մեր գե­րի­նե­րի հար­ցը լու­ծել։ Հայ ազ­գը հաղ­թելու է իր մի­ջի տա­կան­քին»,- ասում է Է.Շարմազանովը։
 
Խոսելով երկ­րում ստեղծված ծանր իրավիճակի և ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյա­ն առանջային քայլերի մասին ԱԺ նախկին փոխխոսնակը նշել է, որ այս պահին կարևոր է մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով կանգ­նեց­նել ա­մե­նօ­րյա կո­րուստ­նե­րը, որն արդեն իսկ հաջողու­թյուն կլինի։
 
«Նի­կո­լից վատ այլևս անհ­նար է, որ լի­նի։ 5000 զո­հե­րը գի­շե­րը ե­րա­զին չեն գա­լի՞ս, գլու­խը ո՞նց է դնում բար­ձին։ Ինչ­պե՞ս է նա­յում 10 հա­զա­րից ա­վե­լի վի­րա­վոր­նե­րի ծնող­նե­րի աչքերին։ 2,5 տա­րի Ար­ցա­խի հե­րոս­նե­րին մեր­ժե­ցիր, կա­լա­նա­վո­րե­ցիր, տու­շոն­կա շոու­ներ կազ­մա­կեր­պե­ցիր, դա­վա­դիր ու­ժեր էիր ո­րա­կում ար­ցա­խյան հե­րոս­նե­րին։ Այդ ա­մե­նը, անշուշտ, այս­պի­սի վի­ճա­կի պի­տի հան­գեց­ներ»,- ասում է Է. Շարմազանովը։
 
1or.am

← Վերադառնալ ցուցակին