Լուրեր
Երեկ Ռուսաստանի Պ. Նախարարությունը ուղղակի «չափալախեց» Փաշինյանին. Շարմազանով
17.12.2020
Նիկոլ Փաշինյանը երեկվա իր հարցազրույցում, խոսելով իր հրաժարականի պահանջների մասին, հետևյալ հարցադրումն արեց՝ «իսկ ինչո՞ւ ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում»։ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովին հարցրինք, թե «ինչո՞ւ ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում»․
«Որովհետև ընդդիմությունը պահանջում է հողատու, դավաճան, դավադիրի հեռացում, որովհետև չի կարող պարտված ղեկավարի, աղետ բերած ղեկավարի, դավաճանության մեջ կասկածվող ղեկավարի, 5 հազար զոհի պատճառ դարձած ղեկավարի, Արցախի 75 տոկոսը հանձնած ղեկավարի, թաքուն կապիտուլյացիայի ակտ ստորագրած ղեկավարի ,Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մադաղիսը հանձնած ղեկավարի առկայության պայմաններում գնալ արտահերթ ընտրությունների։ Ինքը պետք է հեռանա, էսօր կա մեկ օրակարգ՝ Փաշինյանի հեռացումը և մեր անհետ կորածների, գերիների վերադարձով զբաղվելը և մեր սահմանների հաշվառումը։ Ո՞ւմ օրոք ենք արտահերթ ընտրություններ անելու, ի՞ր, հողատո՞ւի, իրա ամեն մի վայրկյան ավել մնալը հարված է մեր ազգային արժանապատվությանը»,- պատասխանեց Շարմազանովը։
Փաշինյանն ասաց, որ ժողովուրդն իրեն ի պահ է տվել իշխանությունը և ինքը պատասխանատու է այդ իշխանության հետագայի համար, Շարմազանովը հետևյալ կերպ արձագանքեց մտքին․
«Ժողովուրդը իրեն իշխանություն չի տվել, ժողովուրդը ընտրել է Ազգային ժողով, ուղիղ որևէ մեկին չի ընտրել, Ազգային ժողովն էլ կգնա «վաստակաշատ» հանգստի, ինքը չի մնալու Հայաստանի ղեկավար, Հայաստանը չի հանդուրժելու թուրքի առաջ ծնկի եկած, խաբեբա, հողատու, դավաճան ղեկավարի։ Երեկ էլ ինքը վեր կացավ ու էլի խայտառակեց ինքն իրեն, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարը «չափալախեց» իրեն, երբ ինքն ասում էր, որ ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Նիկոլին՝ ասելով, որ ինքը սուտասան է»։
Փաշինյանը նաև ասաց, որ ընդդիմադիր ուժերը «էլիտար բունտ են անում», Շարմազանովին հարցրինք՝ արդյոք իրենց հանրահավաքները էլիտար բու՞նտ են․
«Ինձ իր ոչ մի ասած հետաքրքիր չէ, քաղաքական դիակների մտքերը ինձ հետաքրքիր չեն, ինքը քաղաքական դիակ է ու հողատու է, Ինչո՞ւ եք իր հիմար մտքի փայլատակումները բերում քննարկման առարկա դարձնում, մարդուն գործով նայեք, մարդը 2.5 տարում հրահրել է պատերազմ, 44 օր «գյոռբագյոռ ու հաղթանակ» է ասել ու տվել է Արցախի 75 տոկոսը, 5 հազարից ավել զոհ, 10 հազարից ավել վիրավոր, ինքը թուրքի առաջ կզած ղեկավար է»։
hraparak.am