Լուրեր

Թիվ մեկ պատասխանատո՞ւն, թե՞ մեղավորը. Արտակ Զաքարյան

17.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Թիվ մեկ պատասխանատո՞ւն, թե՞ մեղավորը
 
2018թ. ապրիլին Հայաստանը կարևոր քաղաքական անցում էր ապրում, ինչը՝
 
1. ավելի էր ամրապնդելու Հայաստանի ու Արցախի զարգացման հեռանկարները,
2. ավելի անվտանգ ու ապահով էր դարձնելու Հայրենիքը,
3. ավելի ժողովրդավար, առաջադեմ ու համահավաք էր դարձնելու Ազգը,
4. ավելի արդյունավետ ու հասանելի էր դարձնելու կառավարումը,
5. ավելի իրական ու ճանաչելի էր դարձնելու Արցախի միջազգային կարգավիճակը:
2018թ. ապրիլին, դրսից Հայաստան ներմուծվեց մեկ այլ գործընթաց, որը,
1. խարխլելու էր Հայաստան պետականությունը,
2. վտանգելու էր Արցախի խաղաղ կարգավորում,
 
3. թուլացնելու էր Հայաստանի արտաքին քաղաքական կապիտալը և անվտանգությունը,
4. պառակտելու էր Հայ հասարակությունը,
5. քայքայելու էր տնտեսությունը,
6. աղավաղելու էր ազգային-հոգևոր արժեքները:
2018թ. մարդկանց մի ստվար զանգված մերժեց առաջին տարբերակը և ընտրեց երկրորդ տարբերակը:
1. Ցանկանու՞մ էին արդյոք մարդիկ խարխլել իրենց պետականությունը:
Իհարկե ո՛չ, բայց ցավոք այսօր այն կայացած փաստ է:
2. Ցանկանու՞մ էին արդյոք մարդիկ ունենալ պատերազմ, 5000-ից ավելի զոհեր, անհետ կորածներ, բազմաթիվ ավերածություններ:
Իհարկե ո՛չ, բայց ցավոք այսօր այն կայացած փաստ է:
 
3. Ցանկանու՞մ էին արդյոք մարդիկ կորցնել Արցախն ու նրա անվտանգության երաշխիքները:
Իհարկե ո՛չ, բայց ցավոք այն այսօր կայացած փաստ է:
4. Ցանկանու՞մ էին արդյոք մարդիկ պառակտվել, եղբորը հանել եղբոր դեմ, ընկերոջը՝ ընկերոջ դեմ, բարեկամին՝ բարեկամի:
Իհարկե ո՛չ, բայց ցավոք այսօր այն կայացած փաստ է:
5. Ցանկանու՞մ էին արդյոք մարդիկ քայքայել իրենց տնտեսությունը:
Իհարկե ո՛չ, բայց ցավոք այսօր այն կայացած փաստ է:
 
Այսքանից հետո կա՞ արդյոք որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչո՞ւ պետք է Նիկոլը մնա իշխանության, ո՞ր արժանիքի համար, ո՞ր խոստման համար, ո՞ր օգտակար քայլերի համար: Չկա՛ն այդպիսիք:
Կա մեծ խաբեություն, կա Հայրենիքի կորուստ, կա ողբ ու սուգ, կա Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը լիովին կորցնելու վտանգ: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն պետք է նախ և առաջ հեռացվի իշխանությունից, իսկ մեղավորներ՝ իհարկե, էլի կան»:

← Վերադառնալ ցուցակին