Լուրեր

Ոնց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին. Մարգարիտ Եսայան

16.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ինքս ռազմական գործից գրեթե չեմ հասկանում...Բայց ունեմ լիքը հարցեր...
 
Ահա...
 
1․Բացատրեք, խնդրում եմ, էդ ոնց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին...100 հայ զինվորը նորմալ պայմաններում մի ամբողջ զորքի ուժ ունի, չկասկածեք, ուրեմն՝ էդ ոնց է լինում...Ուր են էդ տղերքի զենքերը...
 
2․Բացատրեք, խնդրեմ, էդ ինչ կռիվ, ճակատամարտ էր, որի արդյունքում տղերքը գերի են ընկնում...բա ասում եք պատերազմ չկա արդեն...
 
3․Բացատրեք, խնդրում եմ, էդ ոնց է լինում, որ 44 գերու հետ են վերադարձնում, հարյուրներով նորից գերի են վերցնում...Էս ինչ մեյմունություն է...
 
4․ Բացատրեք, խնդրեմ, կա՞ Արցախի պաշտպանության բանակը, կա՞ ՀՀ բանակը, որը կարծեմ մինչեւ էս չարաբաստիկ պատերազմը Արցախի անվտանգության երաշխավորն էր...Չկա՞ այդ երաշխավորը...Չկա՞ բանակը, Չկա՞ էս անտեր երկրում ռազմական ղեկավարություն...
 
5․Բացատրեք, խնդրում եմ, էդ ոնց է լինում, որ կատարվում են թուրքերի բոլոր հարյուրամյա երազանքները՝ հայն ու Հայաստանը սկուտեղի վրա փռված է նրանց առաջ, ում եւ ինչ ուզում վերցնում են...
 
6․Բացատրեք, խնդրում եմ, էդ չարաբաստիկ հայտարարությունը ունի՞ հավելյալ էջեր, որ գաղտնի են պահվում ցայսօր...
 
7․Բացատրեք, խնդրեմ, էդ ի՞նչ թուղթ են ցույց տալիս ադրբեջանցիները ռուսներին եւ ապացուցում, թե էս ու էն հայկական գյուղերը նույնպես տրվել են իրենց...
 
8․Եթե էս ամեն ինչը եւ էլի շատ հարցերի պատասխանները չկան, ուրեմն, ես ձեզ կբացատրեմ, թե էդ ոնց եղավ, որ անառիկ ՇՈՒՇԻն առանց կրակոցի հայտնվեց թուրքի ձեռքին․․․
 
9․Հիշեք՝ գողը որ տնից լինի, եզը երթիկից կհանեն․․․
 
Վերջում՝ նիկոլսրիկան պարտավոր է անհապաղ հեռանալ, մենք պարտավոր ենք նրան անհապաղ հեռացնել ու մեկուսացնել մինչեւ դատավարություն․․․»:

← Վերադառնալ ցուցակին