Լուրեր

Մեր տղերքին գցեցիր թուրքի երախը ու քանդում ես իրենց թիկունքը, իրենց հայրենիքը. Աշոտյան

16.12.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այդ թուրքի թափոնը դեռ երես ունի տեսախցիկների առջեւ թփրտալու։
 
Մեր գերեվարված տղերքի ճակատագրի վրա թքած ունենալով՝ ասում է. մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ։
 
Արա, այ դուրսպրծուկ, դու մեր տղերքի ճակատագիրը թողած, ի՞նչ ես բարբաջում։
Ուրեմն հսկայական ռուսական քաղաքական ու մեդիա ռեսուրսը հեչ, դու՞ պիտի ռուս խաղաղապահներից խոսես։
Եթե անգամ այդպես լինի, իրենց մեջքին ուժեղ երկիր եւ ղեկավար կա։
 
Իսկ դու մեր տղերքին գցեցիր թուրքի երախը ու քանդում ես իրենց թիկունքը, իրենց հայրենիքը։
Ամոթ մեզ, որ դու՝ թուրքին բավարարած քո պիղծ մարմնով դեռ նստած ես այդ աթոռին։
#օղռաշ #հողատու» :

← Վերադառնալ ցուցակին