Լուրեր

Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ. վերաքննիչը մերժեց դատախազությանը

15.12.2020

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել  է դատախազության բողոքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու առաջի ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին դատավորի աշխատակազմից։

 
«Առաջին ատյանի որոշումը թողնվել է անփոփոխ»,-ավելացրին աշխատակազմից։
 
Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման մեջ (խոսքը Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու մասին է)։
 
 
Ինքը՝ Բաղդասարյանն այս քրեական գործը համարում է քաղաքական  հետապնդում։
 
hraparak.am
 
 

← Վերադառնալ ցուցակին