Լուրեր

Մի շտապեք ուրախանալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հայտարարված սանկցիաներից. Աշոտյան

15.12.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մի շտապեք ուրախանալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հայտարարված սանկցիաներից։
 
Հիշեք, որ այդ պատժամիջոցների պատճառը ռուսական ՀՕՊ համակարգերի գնումն է։
 
Վստահ եղեք, որ Էրդողանն այս փաստը շարունակաբար փորձելու է թանկով վաճառել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում։
 
Իսկ մենք արտաքին քաղաքականություն չունենք եւ սրանց օրոք ունենալ չենք կարող»։

← Վերադառնալ ցուցակին