Լուրեր

Քո պատճառով մոտ 40 օր գերության մեջ տառապած մեր լույս տղերքի հաշվին չփորձես ինքնահաստատվել. Աշոտյան

15.12.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«Այ երեսպաշտ, անհայրենիք սրիկա։
 
Քո պատճառով սկսված, քո պատճառով պարտված պատերազմում, քո պատճառով մոտ 40 օր գերության մեջ տառապած մեր լույս տղերքի հաշվին չփորձես ինքնահաստատվել։
 
Ես իրենց ցավը տանեմ։
 
Իսկ դու դեռ պատասխան ես տալու, թե նոյեմբերի 9-ին քո արյունոտ ձեռքով ստորագրված կապիտուլյացիոն տեքստում ինչու՞ ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների մարմինների փոխանակման համար չկային հստակ ժամկետներ։
 
Ինչու՞ Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջանները հանձնելիս ժամկետները կային ու դու դա անթերի կատարեցիր, իսկ տղերքի հարցը թողեցիր թուրքի քմահաճույքին, որ հիմա քեզ որտեղ բռնում՝ թիթեռ է նկարում։
 
Միքայել Մինասյանի կողմից հրապարակված, ավելի նպաստավոր փաստաթղթի նախագիծն էլ չենք մոռացել։ Սրա համար էլ ես պատասխան տալու շուտով։
 
Բարով եկաք, տղերք ջան։ Ձեր ընտանիքների ու մեր բոլորի աչքը լույս։
Տարոսն էլ մնացած գերիներին ու պատանդներին։
#հողատու #օղռաշ»:
 
 

← Վերադառնալ ցուցակին