Լուրեր

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն դատարկ փամփուշտով կրակոց էր. Աշոտյան

15.12.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն դատարկ փամփուշտով կրակոց էր։
 
Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի։
 
Ռուսաստանն Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել եւ դաշտի ընտրությունը կկատարի ըստ գլոբալ աշխարհաքաղաքան խաղի լոկալ դրսեւորումների։
«Արեւմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով։
 
Սակայն պատերազմի ընթացքում Արեւմուտքի գործած բազմաթիվ սխալները եւ չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ Արեւմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։
 
Բայց անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչեւ մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ եւ վստահելի աշխատող նոր իշխանություն։
Հայաստանը այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, իդեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։
 
Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի եւ դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլեւ իրականում Հայաստանի եւ Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց։
 
Հենց հաջորդ պատմական ոլորանին Հայաստանը կարող է ընկնել ձորը, ուստի օր առաջ պետք է փոխել մեքենան փախցրած, ջարդուփշուր արած, անսթափ եւ 5000 հոգի տակը գցած խելագարին»։

← Վերադառնալ ցուցակին