Լուրեր
Մի ամբողջ ժողովրդի Հայաստանում եւ Սփյուռքում փորձում են մեղադրել սուտ տարածելու մեջ. Մարգարիտ Եսայան
14.12.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստեր տարածողները, ստի վարպետները, ստով իշխանությունը զավթածները, ստով Արցախը ,ՀՀ հարավն ու հյուսիսը ծախողները, ստով « հաղթած» պարտվածները, ստով ինքնահաստատվողները իրենց ստերի մոդեռատոր, հայ ժողովրդի թիվ մեկ թշնամի, դավաճան եւ ստերի տոպրակ նիկոլի հրաժարականը պահանջողներին, այս զազրելի պատերազմում զավակներին կորցրած ծնողներին, առաջնագծում կռված զինվորներին եւ կամավորներին, մի ամբողջ ժողովրդի Հայաստանում եւ Սփյուռքում փորձում են մեղադրել սուտ տարածելու մեջ...
Այ, սրիկաներ Հ1-ում, ՊՈԱԿ-ներում, կառավարություն-ԱԺ-ում շատ եղկելի եք, զզվելի, անդեմ, անհայրենիք, աննամուս․․․
Ի՞նչն է սուտ՝ Արցախը չեք ծախե՞լ, երկիրը չեք քանդե՞լ, գերիներին չեք թողե՞լ թուրքի ձեռքին, « Հայաստան» հիմնադրամի գումարները չեք լափե՞լ, թուրքի հետ քիրվայություն չեք անո՞ւմ...
Առհասարակ, դուք ոտքից-գլուխ, ուղնուծուծով սուտ եք ու սուտ, ստի տոպրակներ...
Նույնիսկ չեմ ուզում կոնկրետ անուններդ գրել, այ պողոսպետրոսներ...»: