Լուրեր
Փափուկ բարձեր դիր «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ. Արտակ Զաքարյան
14.12.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանի կերպարի հետ հաշտված, հայրենավաճառությամբ զբաղվող Նիկոլը, այսօրվա ուղիղ եթերում, էլի ասում է, որ սառնասիրտ կերպով է պետք վերաբերվել թուրքերի ոտնձգություններին։
44 օր առանց խուճապ, սառնասիրտ կերպով, #Հաղթելուենք գոռալով հանձնեց Արցախը, հիմա էլ ուզում է սառնասիրտ կերպով հանձնի Հայաստանի սահմանամերձ հատվածները։ Շատ էլ լավ է անում։ Որովհետև մեր երկրում, Էշերի մի ստված զանգված պատրաստվում է Ամանորի։
Նիկոլ, ճիշտ ես անում։ Կրկին պաշտոնական տեղեկատվությամբ մոլորեցրու, փափուկ բարձեր դիր «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ՝ մինչև որ Կապան-Գորիսի և Մեղրի ճանապարհների կողքերին կհայտնվեն թուրք-ադրբեջանական առաջին քոլիկները»։