Լուրեր
Մի մեղադրիր նրանց, ովքեր ցածր գիտակցություն ունեն և դեռ հույս ունեն, որ Նիկոլը հայ է. Արտակ Զաքարյան
13.12.2020
ՀՀ Պաշտապանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի պատասխանատու, սրտացավ ու գիտակից հայրենակից
Դավաճանությամբ, հոգեխանգարումով ու խաբեությամբ սոդոմ-գոմորի վերածված քո երկիրն արժանապատիվ ուշադրության կարիք ունի։ Կամ արժանապատվորեն տեր ես կանգնում նրան, կամ նա այլևս անտեր է, ու լքված։
Ոչ ոք, ոչ ոքի թող չմեղադրի։ Այս որոշումը յուրաքանչյուրը պետք է կայացնի ինքն իր փոխարեն։ Եթե կորցնես պետությունը և Հայրենիքիդ մնացած մասը, ուրեմն հիշի՛ր, որ դո՛ւ, հենց դո՜ւ նրան Տեր չես կանգնել։
Մի մեղադրիր նրանց, ովքեր ցածր գիտակցություն ունեն և դեռ հույս ունեն, որ Նիկոլը հայ է։ Դու քո փոխարեն, քո արժանապատիվ խոսքն ասա, ու հեռացրու հերթական դավաճանին։ Մեր երկրում ճշմարիտ հայրենասեր ու արժանապատիվ, թասիբով մարդիկ շատ են, շատ-շատ։ Եվ նրանք չեն ներելու Հայրենիքի մի մասի ստորացուցիչ առուծախը։
#առանցնիկոլՀայաստան»: